Լրահոս 24/7

Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ

Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը, և, ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել, և դա է խնդիրը, ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ հարցերը այդտեղից են առաջացել, և դրա մասին բաց խոսվել է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Արձագանքելով այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից՝ Արշակյանն ասաց. «Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել: Ես ասացի՝ մարտահրավերը որն է, հարցերը որտեղից են առաջացել. այդ հարցերն անհրաժեշտություն ունեն, որ հասցեագրվեն: Իմ տեսանկյունից՝ չեն հասցեագրվել»:

Իսկ Արևմուտքն արդյոք առաջարկո՞ւմ է անվտանգային այլընտրանք ՀԱՊԿ-ին: Այս հարցին ի պատասխան՝ Արշակյանն ասաց. «Անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն. դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայմանագրեր են»:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից առնվազն այլընտրանքներ կան, և դրանք Հայաստանն օգտագործում է:

«Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից ակնհայտորեն հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ, ինչն այդպես չէր»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Թիվ 1

Recent Posts

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

45 mins ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

1 hour ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

1 hour ago

Լավրովը ասել է, թե ինչն է համարում Հարավային Կովկասի ամենալուրջ սպառնալիքը

Հարավային Կովկասի համար ամենալուրջ սպառնալիքն այն է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները թելադրում են իրենց շահերը։…

1 hour ago

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

2 hours ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

2 hours ago