Լրահոս 24/7

Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով առկա բարեկամական ու արժեքահեն կապերը և ի աջակցություն Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղու:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Թիվ 1

Recent Posts

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

24 seconds ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

16 mins ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

17 mins ago

Վրաստանի կառավարության քայլերը փաստացի կասեցրել են անդամակցությունը ԵՄ-ին․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Եվրամիության գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարությունը Վրաստանում ստեղծված…

39 mins ago

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի…

40 mins ago

Վրաստանը կարող է կորցնել ամբողջ եվրոպական ֆինանսական օգնությունը․ ԵՄ դեսպան

Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց կուրսը և…

41 mins ago