Լրահոս 24/7

Գերմանիան պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը:

Վարչապետի խոսքով` վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում:

Նիլս Անենը նշել է, որ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները:

Պարոն Անենը հավելել է, որ «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարի համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago