

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մասանորիին իր ակտիվ գործունեությամբ հայ-ճապոնական հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն խորանալ ու ամրապնդվել:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և վստահեցրել, որ հետագայում ևս կներդնի բոլոր ջանքերը` ի նպաստ Հայաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների զարգացման:
Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…