Հասարակություն

7000 դոլար կաշառք. հոսպիտալի պետի և 13 անձի գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Հ.-ն, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ե. Հ.-ն վերը նշված հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի խնդրանքով նույն բաժնի բուժքույր Թ. Ս.-ի ազգականին՝ հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ախտորոշում չունեցող ժամկետային զինծառայողին ապօրինի ստացիոնար պայմաններում պահելու համար, բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության ներքո գտնվող բժիշկներին: Արդյունքում զինծառայողին տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող ախտորոշում, որի հիման վրա վերջինս հոսպիտալացվել է:

Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 21-ին, Թ. Ս.-ն հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի և բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 200 ԱՄՆ դոլարը ստացել է Ե. Հ.-ն, իսկ մնացածը բաժանվել է հոսպիտալի 3 այլ բժիշկների միջև:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023 թվականի հունվարի 11‑ին Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխված մեկ այլ զինծառայողի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ իրականությանը չհամապատասխանող ախտորոշման հիմքով վերջինիս ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ զորացրելու համար, հիշյալ զինծառայողի ազգական Ս. Հ.-ն Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին տվել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից 1000 ԱՄՆ դոլարը Ե. Հ.-ն տվել է բուժծառայության գծով տեղակալին, իսկ 2000 ԱՄՆ դոլարը պահել է իրեն:

Բացի այդ, պարզվել է, որ 2022 թվականի հունիսից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու հայրը՝ Ա. Խ.-ն, որդուն Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ տևական ժամանակ ստացիոնար բուժում տրամադրելու և, հնարավորության դեպքում, նախքան ծառայության ժամկետի ավարտը զորացրելու հարցում օգնելու համար դիմել է իր ազգական, տվյալ հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Ա.-ին, ով իր հերթին հիշյալ հարցով դիմել է հոսպիտալի պետ Ե. Հ.-ի վարորդին: Արդյունքում՝ հիշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար  Ե. Հ.-ն իր վարորդի միջոցով Ռ. Ա.-ից պահանջել և ստացել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ե. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Եվս 13 անձի, այդ թվում՝  Ե. Հ.-ի՝ բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ին և հոսպիտալի այլ աշխատակիցներին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago