Լրահոս 24/7

Ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին. Բաբայան

«Գնանք, կտեսնենք՝ ինչ հարցեր են տալիս․ չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե նոր ասելիք կա, որ եկել է ԱԺ քննիչ հանձնաժողով։

Անդրադառնալով խաղի կանոնները չպահպանվելու մասին իր ավելի վաղ արած հայտարարությանը, որից հետո հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, Բաբայանը պարզաբանեց՝ ինքն առաջարկել է հետ գնալ և ամբողջովին ստուգել վերջին 20 տարին, որպեսզի պարզ լինի՝ ինչից է սկսվել, և ուր ենք հասել․ «Մերժվեց, դրա համար էլ չմասնակցեցի»։

Նրա խոսքով՝ հրավիրել են, ինքն էլ մասնակցում է․

«Իսկ ինչու՞ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերը, որն ինձ կուղղեն, կպատասխանեմ անկեղծ․ մնացածը չգիտեմ»։

Ըստ Բաբայանի՝ ինքն առաջարկել է կոմիտե ստեղծել, բայց ԼՂ իշխանությունը իր ձևն ունի.

« Իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար էլ ձեռնպահ ենք մնացել։ Այդքան բան»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago