

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահը նշել է.
«Ուրախ եմ ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն:
Բարձր եմ գնահատում նաև մեր երկրների օրենսդիր մարմինների ակտիվ ջանքերը՝ միտված խորհրդարանական դիվանագիտության խթանմանը և այս համատեքստում, համոզված եմ՝ շատ հարցեր քննարկվում և լուծում են ստանում հենց միջխորհրդարանական հարաբերությունների արդյունքում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռայմունդաս Լոպատան շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր է, որոշակի դեպքերում գործում է շատ արագ և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր:
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ հարթակներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին:
Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը, ինչը կարևոր նախապայման է տարածաշրջանի բոլոր երկրների հետագա զարգացման համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրներին լուծման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…