Հասարակություն

«Վերջնաժամկետից շեղում չպետք է լինի». Արմեն Ղուլարյան

Քաղաքաշինության կոմիտեում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերում ներգրավված շինարարություն և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

Քննարկվել են 300 դպրոց կառուցելու ՀՀ կառավարության նպատակի իրագործման շրջանակում կոմիտեին վերապահված ծրագրերի իրականացման ընթացքը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով այն դպրոցներին, որոնց շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. «Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել, ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ, բանվորական ներուժ՝ ծրագրերը բարձր որակով և ժամանակին ավարտելու համար»: Խստագույն պահանջ դրվեց՝ անվերապահորեն ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Հանդիպմանը մասնակցել և հաշվետվությամբ հանդես է եկել կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Դիտարկվել են շինարարական հրապարակներ կատարած շրջայցերի ժամանակ վարչության աշխատակիցների արձանագրած թերությունները, որոնց գերակշիռ մասը շտկվել է սեղմ ժամկետում, մյուսների ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

Կոմիտեի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերը, շինարարական գործընթացը խոչընդոտող գործոնների վերաբերյալ մտահոգությունները՝ միաժանամանակ հայտնելով աջակցություն ցուցաբերելու, լուծման ուղիներ համատեղ գտնելու կոմիտեի պատրաստակամությունը:

Կարևորվել է հատկապես տեխնիկական հսկողություն իրականացնողների դերը՝ շինարարության իրականացման պատշաճ որակը վերահսկելու և արագ արձագանքելու առումով:
Վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքները բարեխղճորեն կատարող կազմակերպություններին, արժևորել Քաղաքաշինության կոմիտեի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago