

Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։
Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության, հետևաբար նաև՝ կայունության երաշխիք։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…