

Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ կա Հարավային Կովկասում զարգացումներին:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Ըստ հաղորդագրության՝ «անդրադարձ է եղել այդ հարցերին արտատարածաշրջանային դերակատարների միջամտության փորձերին»։
Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված անկեղծ ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կայունությանն ու բարգավաճմանը։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Գազայի հատվածում և Ուկրաինայում իրավիճակին: Նշվում է, որ «Իսրայելը վաղ թե ուշ պատասխանելու է իր կատարած անմարդկային հանցագործությունների համար»:
Թուրքական կողմի համոզմամբ՝ հարատև խաղաղություն կարող է հաստատվել «միայն անկախ, ինքնիշխան Պաղեստինի ստեղծման դեպքում»:
Ըստ հաղորդագրության՝ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վրա ազդում է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Ընդգծվել է անհապաղ խաղաղություն հաստատելուն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…