

2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրարգրերի համար հատկացվեց Կառավարության մասնաբաժինը, այն է՝ 5 միլիարդ 712 միլիոն դրամ: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի ժամանակ ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին. այդ ծրագրերից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են:
Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ:
Ըստ նախարարի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 426 ծրագրի համար Կառավարությունը գումար է հատկացրել.
«Այսօրվա գումարն էլ հաշվենք, 27 միլիարդ 530 միլիոն դրամ ենք հատկացնում, եթե համայնքների մասնաբաժինն էլ գումարենք, կդառնա 45,2 միլիարդ դրամ: Բյուջեի պլանով ավելի քիչ էր: Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…