Լրահոս 24/7

Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Մերձավոր Արևելքի հայկական համայնքները կանգնած են 4 գլխավոր մարտահրավերների առջև։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այս մասին «Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ և փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը։

Դիվանագետը շեշտեց, որ այդ մարտահրավերներից են հայ համայնքի նոսրանալու վտանգը, արևմտահայերենի պահպանման խնդիրը, եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքը, ինչպես նաև հայի ինքնության պահպանման հարցը։

Անդրադառնալով Սիրիայի կառավարության կատարած աշխատանքներին` ուղղված հայ համայնքին, Արիսյանն ընդգծեց, որ աջակցությունը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել։

«Սրա վառ ապացույցը երկրում հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարաններն են, ինչպես նաև հայոց լեզվի և հայերենով կրոնի դասավանդումը։ Երկրի տարածքում շատ կան նաև հայկական կազմակերպություններ։ Սիրիայի կողմից տրամադրվող աջակցությունը մշտական բնույթ է կրում և ցուցաբերվում է նաև Սիրիայում պատերազմից հետո»,- ընդգծեց դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

4 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago