Հասարակություն

ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությանը կհամագործակցեն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆաննի Դելպեն, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ: 

Ֆինանսների նախարարն անդրադարձել է ԶՖԳ եւ ֆինանսների նախարարության միջեւ բյուջետային աջակցության շրջանակներում նախորդ տարվա արդյունավետ համագործակցությանը եւ կարեւորել է ներկայում ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաեւ մի շարք համագործակցային հարցերի հեռանկարների, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցության հարցերին: Դեսպան Դըկոտինյին իր խոսքում առանձնահատուկ կարեւորել է Վեդու ջրամբարի ծրագիրը, որը կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության վառ օրինակներից է:

Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ոռոգման եւ հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ, որը կարող է կողմերի միջեւ համագործակցության եւս մեկ խոշոր ուղղություն հանդիսանալ: 

Հանդիպմանը կողմերը երկուստեք բարձր են գնահատել առկա գործընկերային հարաբերությունների մակարդակը եւ ընդգծել, որ ներկա պայմաններում այն լավ հիմք է ապահովում բոլոր ուղղություններով համագործակցության խորացման համար:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

1 minute ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

37 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

1 hour ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago