

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը գրել է.
«Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, մեր թիմն այսօր ստանձնեց համայնքի կառավարումը։ 2022թ. սեպտեմբերին ես ձեզ խոստում եմ տվել. այդ խոստումը չեմ մոռացել։ Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք։ Չկասկածեք։
Շնորհակալ եմ 6557 քաղաքացիներին, ովքեր մեզ տվեցին իրենց վստահության քվեն։ Մեզ չընտրած մեր սիրելի բնակիչներին կփորձենք հակառակն ապացուցել արված աշխատանքով։
Սարահարթի ու Հաղպատի ճանապարհները, զինվորների և կարիքավորների համար կառուցած տները, Թեղուտի 1200 աշխատատեղը, Հագվու դպրոցն ու կառուցած 4 ֆուտբոլի խաղադաշտերը, տասնյակ վիրահատությունների համար հայթայթած գումարներն ու սոցիալական ծրագրերը վկա։
Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ես դա չեմ անի, քանի որ այն պետք է լրացվի կատարվելիք նոր աշխատանքով, նոր արդյունքով։ Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, ես եկել եմ ձեզ ասելու` եկել է ձեր ժամանակը»…
Հիշեցնենք` Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…