

Ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Երևանի Դվին հյուրանոցում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։
Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, 350-ից ավելի միջազգային ՏՀՏ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այդ թվում՝ 60-ից ավելի գործընկերներ կազմակերպություններն ու 20-ից ավելի բարձրակարգ փորձագետները կքննարկեն ոլորտի մարտահրավերները, կմասնակցեն պանելային քննարկումների, կկիսվեն գիտելիքով ու փորձով, ինչպես նաև շրջայց կկատարեն «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։
«Այսպիսի հանդիպումները բոլորիս թույլ են տալիս ոչ միայն քննարկել ոլորտի ապագան, այլև անել ամեն ինչ, որ այն նկատելի արդյունք տա թե՛ web3 համայնքի, թե՛ դրա ստեղծած պրոդուկտներն սպառողների համար։ Ուրախ կլինենք օրեր անց մեր բոլոր գործընկերներին անձամբ ներկայացնել նախորդ Harmony Meetup-ի ընթացքում քննարկված Fastex թվային էկոհամակարգի զարգացումն ու փոփոխությունները», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
Հավելենք, որ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ներկա կլինեն նաև հատուկ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կհայտարարվեն մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3 միլիոն FTN-ն ուղղվելու է հաղթողների նախագծերի առաջխաղացմանը ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…