Դեկտեմբերի 6-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հանդիպել է Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին տեղեկացրին Ղրղզստանում Հայաստանի դեսպանությունից:
Առանձնազրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ղրղզական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջմղմանը, ինչպես նաև իրավապայմանագրային հենքի ու մշակութային-հումանիտար նախագծերի ընդլայնմանը միտված հարցերի լայն շրջանակ։
Մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության առկա իրավիճակի և զարգացման հեռանկարների, բազմակողմ կառույցների և տարածաշրջանային միավորումների շրջանակներում վերջիններս գործընկերության օրինակներով հարստացման շուրջ։
Դիտարկվել է համագործակցության երկկողմ միջպետական մեխանիզմների գծով շփումների ժամանակացույցը։
Տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի քննարկմանը դեսպան Ա․Ղևոնդյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կողմից մշակված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչները։ Կայացել է մտքերի փոխանակում առանձին հարցերի շուրջ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…
Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է…
«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս…
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և…
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց»…