Լրահոս 24/7

Թոշակառուներն առանց բանկը փոխելու հնարավորություն կունենան օգտվել հետվճարի համակարգից

Թոշակառուները շարունակելու են անկանխիկ ծախսերի դեպքում ստանալ 10% հետվճարը։ Բայց եթե նախկինում այդ 10%-ի 5-ը վճարում էին բանկերը, իսկ մյուս մասը՝ կառավարությունը, հիմա կառավարությունը կվճարի ամբողջ 10%-ը։

Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Պատգամավորը հարցրեց՝ սա նշանակու՞մ է, որ բոլոր թոշակառուներն, ունենալով ցանկացած բանկային քարտ, կարող են օգտվել հետվճարի հնարավորությունից։

Նախարարը նշեց, որ դա ենթադրում է, որ սոցհարցերի նախարարությունը պետք է համապատասխան պայմանագրեր կնքի մնացած բանկերի հետ․

«Ենթադրում եմ՝ բանկերը այս պայմանագրերը կնքելու պատրաստակամություն կունենան։ Այո, Դուք ճիշտ եք։ Այդ պարագայում բոլոր թոշակառուները հնարավորություն կունենան առանց բանկը փոխելու օգտվել հետվճարի համակարգից»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago