

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը:
Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային զարգացումներին, Հայաստանի Կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների ընթացքին:
Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմավարական հաղորդակցությանը, այն որպես ինստիտուտ ներդնելու ու կայացնելու հրամայականին, դիտարկել՝ Եվրոպական միության լավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորություններն ու մեխանիզմները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…