Լրահոս 24/7

Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

Օրերս Ֆասթ Բանկի և լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի միջև գործակցության մեկնարկ է տրվել։ Այսուհետ Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է:

Գործակցության շրջանակում Բանկը նախատեսում է աջակցել լեգենդար «Արարատ»-ին, լինել հայկական ֆուտբոլի կողքին և նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

«Բոլորս էլ գիտենք, թե «Արարատ» ակումբն իր պատմական նվաճումներով ինչ յուրահատուկ տեղ ունի հայկական սպորտում և հայ ֆուտբոլասերների սրտերում։ Եվ այս տարի, երբ լրանում է «Արարարտ 73»-ի հաղթանակի 50-ամյակը, այս համագործակցության մեկնարկը հիանալի առիթ է՝ ևս մեկ անգամ մարդկանց հնարավորություն տալու վերհիշել հաղթական էմոցիաները, ինչպես նաև նոր ճանապարհ անցնելու լեգենդար ակումբի հետ։

«Արարատը» համալրում է մեր սպորտային գործընկերների ընտանիքը՝ վերահաստատելով Ֆասթ Բանկի հանձնառությունը՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը», – ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչ Դավիթ Թույսուզյանը։

Ֆասթ Բանկի և «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ակումբի ներկայիս ֆուտբոլիստների հետ շրջայց են կատարել Բանկի նորարար ու ժամանակակից սրահում, ծանոթացել են նաև Հայաստանում և տարածաշրջանում միակ՝ ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգին։

«Շատ ուրախ ենք համագործացության համար Ֆասթ Բանկի հետ: Կարծում եմ շատ փոխշահավետ համագործակցություն կլինի, քանի որ ինչպես Ֆասթ Բանկը ձգտում է իր ոլորտում լինել լավագույնը, այնպես էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է խաղադաշտում լինել լավագույնը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն կստացվի», – ասել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Հավելենք, որ 2023թ․ խորհրդանշական է «Արարատ»-ի համար․ շուրջ կես դար առաջ՝ 1973 թվականին, թիմը հաղթանակ է տոնել ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում։ Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղում գրանցելով ոսկե դուբլ՝ «Արարատ»-ը հայ երկրպագուներին պարգևել է ուրախության լիարժեք ակնթարթներ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago