Լրահոս 24/7

Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Սիրիան և Հայաստանը քաղաքակրթական միասնության մեջ են, և Սիրիայի կառավարությունը մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը:

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Սիրիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին այդ գործում, քանի որ մենք հետաքրքրված ենք ընդլայնելու նաև մեր համագործակցությունն արվեստի տարբեր ոլորտներում»,- ասել է Նորա Արիսյանը:

Նա նշել է երաժշտության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ տարբեր գործիքների, ուսուցիչների փորձի փոխանակմամբ, վարպետաց դասերի անցկացմամբ:

Դեսպանը տեղեկացրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մատենադարանի ղեկավարության հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախանշվել են Մատենադարանում հայկական և սիրիական ձեռագրերի ցուցահանդես, գիտաժողով կազմակերպելու հեռանկարները:

Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը կինոյի ոլորտում՝ նշելով, որ նախապատերազմական տարիներին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում հայ երիտասարդները Սիրիայում մասնակցել են կինոարվեստի ուսուցման կրթական ծրագրին:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները դեռևս համալսարանական տարիներից վավերագրական ֆիլմեր են պատրաստում:

Ըստ փոխնախարարի՝ կինոյի ոլորտում Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումն աշխարհի տարբեր երկրների հետ:Հանդիպման ավարտին քննարկվել են համատեղ փառատոներ, մրցույթներ, մշակութային օրեր կազմակերպելու հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

15 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

26 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

51 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago