

Արդեն իսկ շուրջ 4000 ուսուցիչ ստանում են բարձրացված վարձատրություն, և սա ներառում է 200 հազար դրույքաչափը, 30-50 տոկոս՝ կամավորման ատեստավորման համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի փաստացի բարձրացման դեպքերին:
«Մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք նաև տարակարգ ունեն և նրանք նաև դրան հավելում ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար տարակարգից: Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում՝ «Ինֆորմատիկա», և այդ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից:
Իսկ ովքեր ատեստավորված են 200 հազար դրույքաչափի հաշվարկով, և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները ստանում են բոլոր առարկաների մասով մինչև 50 տոկոս հավելավճար: Հազարավոր ուսուցիչներ այն ուսուցիչների թվում են, որոնք ունեն բարձրացված վարձատրություն: Եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք գնալ ցանկացած գյուղական՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոց, հարցնեք՝ ինչքան է բարձրացել աշխատավարձը»,- ասաց նախարարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…