Լրահոս 24/7

Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:

Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։

Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի 38,8%-ի չափով։

Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250․000 հատ տնկանյութ։

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։

Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։

Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Վերջինիս վերաբերյալ վարչապետն ընդգծել է.

«Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ այնտեղ, որտեղ զարգացման դինամիկա չկա, որն արտահայտվում է ոչ պետական եկամուտներից, տնօրենները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Սա հստակ գիծ է: Եթե չկա եկամուտ՝ ուրեմն չի կառավարվում ընկերությունը: Դրանք հազարավոր հեկտարներով տարածքներ են և մենք, իհարկե, կառավարում ասելով նկատի ունենք, այսպես ասած, պրոբնապահպանական կառավարումը: Նկատի չունենք, որ պետք է հողեր օտարեն, ծառերը կտրեն, կենդանիների կոտորած անեն այնքան, որ եկամուտներն աճի: Դա տնտեսություն է:

Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

23 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

53 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago