Լրահոս 24/7

Հիմք չկա՝ ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։

Եթե նկատել եք, կար երկու հանգամանք՝ գերիների փոխանակում և կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը»,- այս մասին այսօր Էստոնիայի արտգործնախարարի համատեղ ասուլիս ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։

«Այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Հիմք չկա՝ ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի ետքաշման հարցը.

«Կարծում ենք՝ դա դրական ազդեցություն կունենա, և կկանխվեն հետագա հնարավոր էսկալացիաները»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

17 hours ago