Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Այնուհետև քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…