Կառավարությունը հաստատեց Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը նշեց, որ տեքստը հանձնաժողովներում համաձայնեցվել է նոյեմբերի 30-ին, և հիմա դրանք պետք է հաստատեն կառավարությունները. «Սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման, համատեղ աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։
Մասնավորապես, սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ»,- ասել է նա։
Ըստ փոխնախարարի՝ նիստերը անցկացվելու են Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ հաջորդաբար, նաև՝ սահմանին, երրորդ երկրների տարածքում կամ տեսակոնֆերանսի միջոցով․ «Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս պահին կազմակերպչական հարցեր են որոշվել, իսկ հաջորդ փուլին պետք է մշակվի այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի.
«Այդ փաստաթղթով մեթոդաբանությունը կնկարագրենք ու կհստակեցնենք, թե ինչ ենք հասկանում «քարտեզ» սահմանման տակ և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի անվան տակ։
Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո աշխատանքը կշարունակենք փաստաթղթերով ու քարտեզների քննարկման ձևաչափով»։Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանակն կողմը ևս այսօր կհաստատի այդ փաստաթուղթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, ինչը շատ կարևոր է»։
Կառավարությունն ավելի ուշ կհրապարակի փաստաթուղթը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…