«Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ փաստագրական ապացույցներ չի ներկայացրել»․ РИА Новости-ին հայտնել են ՌԴ թվային զարգացման նախարարությունից։
Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում։
«Հայկական կողմը հայտարարել է ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին, ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։
Այս փաստերի վերաբերյալ կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերները չեն ներկայացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ թվային զարգացման նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կապահովվեն համաձայնագրի լիարժեք կատարումը և առաջացած խնդիրները արագ լուծելու և համապատասխան գերատեսչությունների միջև սերտ համագործակցության հարցերը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…