Լրահոս

Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս պահին էլ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու նոր չափորոշչի ներդրումն իրականացվում է հենց ԵՄ աջակցությամբ:

«Ուրախ եմ, որ երկկողմ համագործակցությունը շարունակելու և խորացնելու հնարավորություն ունենք»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով շարունակական համագործակցության ու աջակցության համար:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ևս կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունն ու հույս է հայտնել, որ այն խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների կենսագործմանը:

Վահե Հովհաննիսյանը նշել է՝ տարբեր ոլորտներում, այդ թվում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, իսկ տարատեսակ բյուջետային աջակցությունները փոխլրացնում են դրանք՝ նպաստելով աշխատանքների արդյունավետ իրագործմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ հաջող համագործակցությունն ու այն զարգացնելու ուղղությամբ ջանքերը մեկտեղելու պատրաստակամություն հայտնել:

Դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծավալուն աշխատանքները՝ նշելով, որ Եվրամիությունը դիտարկում է նաև այս գործընթացում Հայաստանին աջակցելու հնարավորությունը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարության 2024 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աննախադեպ՝ 38%-ով աճ կգրանցի և կկազմի շուրջ 345 մլրդ 417 մլն դրամ, որտեղ 129 միլիարդ դրամ կամ 37.4 տոկոս նախատեսված է հենց կապիտալ ծախսերի համար:

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանին հատկացվող բյուջետային աջակցությունը շարունակական է լինելու, որում կրթության ոլորտների համար նախատեսված մասնաբաժինը շուրջ 5 մլն եվրո է կազմելու:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերին, մասնավորապես նրանց կրթության կարիքների գնահատմանը, պետության կողմից իրականացված առաջնահերթ քայլերին և նախանշվող հեռահար լուծումներին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ՀՀ-ԵՄ ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

16 minutes ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

33 minutes ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

49 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

1 hour ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

1 hour ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

2 hours ago