Լրահոս 24/7

ԵՄ ոչ անդամ 11 երկիր, այդ թվում ՀՀ-ն ու Ադրբեջանը, միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին. Բորել

Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են այսպես կոչված Մագնիտսկու եվրոպական ցուցակը հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Այս ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի ու ընկերությունների նկատմամբ։

«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելքի միջոցառումները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։

ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- հայտարարել է Բորելը։

Այս հայտարարությանը զուգահեռ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը` գրեթե նույն տեքստով` ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին ԵՄ անդամ չհանդիսացող երկրների միանալու մասին:

ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին միացել են նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը: Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին չեն միացել Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան, Սերբիան։

Թիվ 1

Recent Posts

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

15 minutes ago

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

25 minutes ago

2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…

44 minutes ago

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

1 hour ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

1 hour ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

11 hours ago