Լրահոս 24/7

ՀՀ-ն կգործադրի բոլոր ջանքերը ԵՄ հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար

Դեկտեմբերի 18-ին ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Նախագահ Միշելը դեսպան Բալայանին մաղթել է հաջող աշխատանք պաշտոնում՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջմղմանն ուղղված նախաձեռնությունները և վերահաստատելով իր աջակցությունը դրանց:

Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ Հայաստանը հաստատակամ է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Հայաստանի երախտագիտությունը հայտնելով նախագահ Միշելին և կարևորելով ԵԽ նախագահի անձնական ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար՝ Բալայանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտումները և համարժեք հետևանքների բացակայությունը, ի վերջո, հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը:

Ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Դեսպանը նախագահ Միշելին տեղեկացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մեծացող հավակնությունների և խաղաղ գործընթացը խափանելու՝ Բաքվի շարունակական փորձերի, այդ թվում՝ Գրանադայի բանակցություններին չներկայանալու իրական պատճառների և Բրյուսելում նախատեսվող բանակցությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և կոմունիկացիաների ու ճանապարհների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:

Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կարևորել դրա ընդգրկումը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությունում:

Հանդիպման ավարտին Նախագահ Միշելը խնդրել է իր ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

9 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago