Լրահոս 24/7

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։

Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։

Շրջայցից հետո փոխվարչապետ Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարևորագույն ձեռքբերումները։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ այս պահի դրությամբ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր բիզնես կազմակերպությունների աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 6714 է։

Փոխվարչապետը տեղեկացել է նաև, որ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքների 16 երկրներում, որտեղ աշխատում են 609 մասնագետներ մշտական և 1500 հոգի՝ գործարքային հիմունքով։ Ընկերությունը մասնակցել է միջազգային հարյուրավոր ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների, ունի հաղթական նվաճումներ։

Փոխվարչապետը ծանոթացել է Fastex էկոհամակարգի լայն ու ապագայամետ հնարավորություններին, «Ֆասթ Բանկ»-ի ստեղծման նախապատմությանը և զարգացման ռազմավարության մի շարք կետերին։

Փոխվարչապետի շրջայցը եզրափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների և անշարժ գույքի ոլորտում իրականացվող ծավալուն նախագծի՝ 120 000 քմ մակերեսով «Սոֆթ Սիթի» բիզնես կենտրոնի համառոտ ներկայացմամբ։

Բիզնես կենտրոնը կառուցվում է «Կովկաս» համալիրի հարևանությամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղին հարող տարածքում։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

1 hour ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

2 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

4 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

4 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

19 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

23 hours ago