Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է երկու որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման վերաբերյալ: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կար ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եղել է՝ կամ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կամ էլ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել:
«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում: Շուրջ 935 ուսանողի մասին է խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանողը՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել: Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես՝ 264 միլիոն դրամի չափով: Գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շահառուների ուշադրությունը հրավիրել է մի հանգամանքի վրա. «Հավանական է, որ այս ուսանողների մի մասը, որոնք այսօր դարձան կառավարության աջակցության շահառու, արդեն իսկ կատարած լինեն իրենց առաջին կիսամյակի վճարները: Կխնդրեի ուշադիր լինել, որ երբ մենք այս գումարները վճարենք, բուհերը վճարված գումարները վերադարձնեն այն ուսանողներին, որոնք, չնայած դժվարություններին, ուսումը շարունակելու համար անցած 1 ամսվա ընթացքում վճարում են կատարել»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…