Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ և նշել, որ դա կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջև հաստատել ռազմավարական գործընկերություն:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին և գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին և վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին:

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձևաչափում բարեհաջող գործակցությանը` նաև հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձևաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների և աշխատակազմերի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձևաչափերը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

7 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

8 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

8 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 hours ago