Հասարակություն

«Կարող են սկսել վարկերի մարումից». Սամվել Շահրամանյան

armtimes. Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով Շահրամանյանի այս հայտարարությանը, նկատել է՝ Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, զենքերը հանձնեցին, ժողովրդին տեղահանեցին, հիմա Երևանում «փրկիչ» են խաղում։

Ըստ Չախոյանի՝ ԼՂ իրավական դաշտում գոյություն չուներ նաև փաստաթուղթ, որով նախատեսվում էր զենքերը հանձնել։

«Եթե ոմանք գտնում են, որ ԼՂ պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել Հայաստանում, ապա պետք է հաշվի առնեն, որ այդ պետական ինստիտուտները պետք է լուծեն ԼՂ հայերի սոցիալական, կրթական, առողջական, կենցաղային ու կեցավայրի խնդիրները, այդ թվում՝ նաև ԼՂ հայերի՝ բանկերից վերցրած վարկերի հարցը։

Կարո՞ղ են լուծել, իհարկե՝ ոչ։ Ցանկության դեպքում կարող են սկսել վարկերի մարումից»,- ընդգծել է Կառավարության անդամը:

Իսկ եթե ոմանք, ըստ Չախոյանի, պարապությունից ցանկանում են պետական պաշտոնյայի կարգավիճակով ապրել Հայաստանում ու ՀՀ քաղաքացիների հաշվին աշխատավարձ ստանալ, դա չի լինելու. «Քանի որ ԼՂ-ն լուծարելուց հետո դրա պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում անհնարին է՝ պետության մեջ պետություն չի կարող լինել, առավել ևս, որ դա անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

13 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

14 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

14 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

14 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

14 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

14 hours ago