Լրահոս 24/7

Երևանը կունենա 200 նոր ավտոբուս

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ բոլոր ավտոբուսների վրա տեղադրվել են համապատասխան սարքեր, դրանք կտեղադրվեն նաև տրոլեյբուսների վրա.

«Դրանք տեղադրված են նաև մետրոյի բոլոր կայարաններում՝ երկուական անցարգելների վրա։ Բոլորը չենք կահավորվում, որովհետև բոլոր կայարաններում նոր անցարգելներ ենք ունենալու, և դրանք հագեցած կլինեն սարքերով»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, թե կարևոր է սարքերը և QR կոդերը փորձարկել մինչև ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը.

«Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր հնարավորություն, ունենալու ենք տոմսային նոր պրոդուկտներ՝ օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսեր, կգործեն տարատեսակ սակագներով, և կարևոր է, որ մինչև այդ պրոդուկտին անցնելը՝ փորձարկենք համակարգն ու վստահ լինենք, որ բոլոր խնդիրները, որոնց մասին քաղաքացիները ահազանգում են, լուծված են, և անցումը կլինի ավելի սահուն ու հանգիստ»։

Ըստ նրա՝ հաջորդ տարի հանրային տրանսպորտի շարժակազմը կհամալրվի 200 նոր ավտոբուսով։

«Հանրային տրանսպորտն այս քաղաքում ունի առաջնահերթություն, դրան է տրվելու առաջնահերթությունը, և տրանսպորտից օգտվող մարդու համար ապահովելու ենք լավագույն պայմանները»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

12 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago