Հասարակություն

Թեժ իրավիճակ ավագանու նիստին. Նարինե Հայրապետյանը զրկվեց ելույթի իրավունքից

Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան։

«Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանը ելույթ ունեցավ, ասելով, որ «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է դավաճանում երևանցիներին՝ «եկավ ու քվորում ապահովեց թանկացումների մասին նիստը»։ Նա նաև ասաց, թե ինքնասիրություն ունեցող որևէ մեկը չի կարող իշխանությանը համախոհ լինել։ 

Ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց՝ կոչ անելով չափերը ճանաչել։ Երբ Հայրապետյանը «Հանրապետությանը» ծառա անվանեց, Խաչատրյանը հակադարձեց. «Խմել նոր ես եկել»։

«Խմելը քո պրոֆեսիան է»,- ասաց Հայրապետյանը։ 

Իրավիճակին միջամտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով պահպանել կոռեկտությունը. «Ամեն դեպքում ով ինչ խոսում է, առաջին հերթին իր աշխարհայացքը, մտածելակերպն ու վարվելակերպն է ի ցույց դնում»։

Ավինյանը նաև նշեց, որ մինչև նիստի ավարտը Նարինե Հայրապետյանը զրկվում է ելույթ ունենալու հնարավորությունից։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago