ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Գյումրի ջան, շնորհակալ ենք մեզ այսքան ջերմ հյուրընկալելու ու այսքան ջերմ լիցքեր փոխանցելու համար:
Հատուկ շնորհակալ եմ Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/-ին ինձ ու Շուշանին հրավիրելու, ու մեզ դրական լիցքեր փոխանցելու համար: Ձեր արված աշատանքը հիանալի է, վստահ եմ որ կկարողանաք զարգացնել այն բոլոր նախագծերը, որ ընթացքի մեջ են:
Գյումրիում իսկական բում է, տուրիստական և տնտեսական: Մի քանի ժամվա ընթացքում տեսա զբոսնող խմբերի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վանաձորից, Իջևանից և այլն :
Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է:
Շարունակիր այսպես, սիրելի Գյումրի
https://www.facebook.com/mariampashinyanofficial/posts/1619111078214051