Լրահոս 24/7

Եկամտահարկի ետ վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերվում է հիփոթեքային վարկերում եկամտահարկի ետ վերադարձին։

Ըստ նրա՝ նախագիծը նպատակ ունի մարզերում խթանել քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը՝ հատկապես կարճ ու միջին ժամկետում.

«Եկամտահարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում, հետևաբար, կառավարությունը հայտարարել է, որ այս համակարգից դուրս գալու ռազմավարություն լինի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Երևանում այդ համակարգի կիրառումն աստիճանաբար դադարեցնելու մասին մոտեցում է ընդունվել, և մինչև 2025թ. այդ ծրագիրը կդադարեցվի․

«Երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումներն ունենալ նաև մարզերի դեպքում»,- ասել է նա՝ հավելելով,- «Երևանին սահմանակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառումը դադարեցնել 2027թ. հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացյալ մարզերի մասով՝ 2029թ. հունվարի 1-ից հետո՝ բացառություն անելով սահմանամերձ բնակավայրերը»։

Փոխնախարարը շեշտել է, որ օրենսդրությունը հետադարձ ուժ չի ունենա, և օրենքների ընդունումից հետո խստացումները չեն տարածվի նրանց վրա, որոնք արդեն օգտվում են այդ ծրագրից։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

5 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

22 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

36 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

47 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago