Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, թե հրդեհ է ծագել երեկվա հրավառության հետևանքով:
«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։
Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»,- գրել է Կարապետյանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216978911930753&id=1405208089