

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոնային համատեղ աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ նախարար Սեֆան Սեժուրնեին։
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Սեֆան Սեժուրնեին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքները Ֆրանսիայի բարօրության համար նրա բարձր առաքելությանը: Ես անհամբեր սպասում եմ միասին աշխատանքին՝ ամրապնդելու բարեկամությունն ու գործընկերությունը»,- ասվում է նախարարի X-ի էջում արված գրառման մեջ։
Միրզոյանը մեկ այլ գրառմամբ էլ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Կոլոնային համատեղ աշխատանքի համար.
«Շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում հաստատված բարեկամության և գերազանց համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…