Լրահոս 24/7

Մոսկվան Եմենում ԱՄՆ-ի հարվածների հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է պահանջել

Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հարցով, հաղորդում է ՄԱԿ-ում ռուսական մշտական ներկայացուցչությունը։

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կարմիր ծովում նավարկության անվտանգության մասին բանաձև էր ընդունել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել նավերի վրա հարձակումները։ Փաստաթղթին կողմ էին քվեարկել 11 երկիր։ Ձեռնպահ էին Ռուսաստանը, Ալժիրը, Չինաստանը և Մոզամբիկը։

Մինչ քվեարկությունը Ռուսաստանը մի շարք ուղղումներ էր առաջարկել ամերիկյան փաստաթղթում, սակայն դրանք բոլորը, ըստ ՏԱՍՍ-ի, մերժվել էին։ Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ էին քվեարկել ռուսական առաջարկներին։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում։ Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ կշարունակեն թիրախավորել Իսրայելի հետ կապված նավերը Կարմիր ծովում, միջազգային նավագնացության ընկերություններն էլ վերջին օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, փոխում էին նավերի երթուղին՝ շրջանցելով Կարմիր ծովը, որը հավելյալ ծախսեր էր առաջացնում։

ԱՄՆ-ն էլ միջազգային գործողություն էր հայտարարել՝ Կարմիր ծովի նավագնացության անվտանգությունը ապահովելու համար։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago