Լրահոս 24/7

Խարկովում հրթիռակոծության հետևանքով կա 1 զոհ, 17 վիրավոր

Ուկրաինայի Խարկով քաղաքը հունվարի 16-ի ուշ երեկոյան ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ ըստ մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ Ռուսաստանի Բելգորոդի մարզի ուղղությունից արձակվել է С-300 զենիթահրթիռային համալիրի 2 հրթիռ։

Հրթիռների հարվածներից վնասվել են գրեթե 20 բազմաբնակարան շենքերի ճակատային մասեր, բժշկական կենտրոնի շենքը, ոչնչացել է 14 ավտոմեքենա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում երկրի տարածքի վրա ռուսական կողմից արձակվել է 20 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 19-ը խոցվել են։

Օդեսայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ քաղաքի վրա ռուսական հարվածային ԱԹՍ-ների հարվածից 3 մարդ է տուժել, վնասվել է 1 շենք, որից 130 մարդ տարհանվել է։

Վնասված շենքում, ըստ տեղի լրատվամիջոցների, հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նաև մերձակայքում կայանված մեքենաները։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago