Լրահոս 24/7

Օղակաձև զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերն ավելի հարմար վայր տեղափոխելու խնդրին։

Նրա խոսքով՝ Օղակաձև զբոսայգին, ինչպես մյուս հանրային այգիները, Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններում են, և հանրային տարածքները պետք է իրենց բուն նպատակին ծառայեն։ Ըստ այդմ, Կոստանյանը կարևորել է ներկայացված ծրագրի սոցիալական բաղադրիչը.

«Մարդիկ պետք է կարողանան այդ տարածքում ազատ զբոսնել, իրենց հանգիստը վայելել»,- ասել է նա։

Ըստ Կոստանյանի՝ խոսվում է թենիսի կորտերից, բայց դրանք, ինչպես և զբոսայգու մյուս տնտեսվարողները, բիզնես են իրականացնում, և քաղաքապետարանը, հաշվի առնելով թենիսի կորտերի հետ կապված առանձնահատկությունները, առաջարկել է գործունեությունը ծավալել մեկ այլ վայրում.

«Թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսի, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, և Օղակաձև զբոսայգու այդ հատվածը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. ««Green Rock Management» ընկերությունն իրավացի է, երբ ասում է, թե վերջնական բան չկա։ Անկախ նրանից, որ ծրագիրը պետք է ներկայացվի քաղաքապետարան, վերջնարդյունքում քաղաքապետարանը պետք է հավանություն տա՝ այգին այդպե՞ս վերակառուցվի և հիմնանորոգվի, թե՞ ոչ։

Եվ երբ դուք ասում եք՝ ինչո՞ւ չենք դիմել տարբեր տնտեսվարողների, պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա, երկրորդ՝ պետք է օղակաձև զբոսայգու հատվածը ճանաչվի հանրային գերակա շահ, ծրագիրը ընկերությունը ներկայացնի քաղաքապետարան, և երբ վերջնական հավանություն ստանա, կիրականացնենք հանրային լսումներ»։

Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են. ««Green Rock Management» ընկերության հետ համագործակցությւոնն այս տրամաբանության շրջանակներում է իրականացվել»։

Կոստանյանը նաև ասել է, թե թենիսի կորտերը 4.5հա այգու մեջ գրեթե 1հա տարածք է զբաղեցնում, ինչը խախտում է այգու սոցիալական բաղադրիչի տրամաբանությունը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago