

Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշումից, ինչպես նաև պաղեստինցիների՝ պետականություն ունենալու իրավունքը ճանաչելուց հրաժարվելն անընդունելի են, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անուղղակիորեն ակնարկել էր, որ իր կառավարման օրոք պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, քանի որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:
«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշումն ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- գրել Է Գուտերեշը X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…