

Լիտվայում տեղի են ունենում ռազմաօդային ուժերի վարժանքներ, որոնց մասնակցում են Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիտվայի բանակի հրամանատարության հայտարարությունը։«Մինչև փետրվարի 2-ը Պանևեժիսի և Կլայպեդայի շրջանների տարածքները կլինեն Լիտվայի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի օդուժի «Arsus vilkas» (խմբ․՝ «Կատաղի գայլ») զորավարժությունների գոտում», – ասված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցում են Լիտվայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կործանիչները, որոնք չորս ամիս ռոտացիայով տեղակայված են Զոկնյայի ավիաբազայում և պարեկություն են իրականացնում բալթյան երեք երկրների երկնքում։ Բացի այդ, զորավարժությունների մասնակցում է MQ-9 Reaper հեռահար անօդաչու ինքնաթիռ:
«Միջազգային զորավարժությունների նպատակն է Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի ուժերի կողմից օդուժի կրակային օգնության և օդից հարձակումների իրականացման պլանավորման, համակարգման մշակումը», – նշել է հրամանատարությունը:
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…