Անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող Սահմանադրությունը խանգարո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարել այն տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորական գործընթացն է:
Ըստ Միրզոյանի` որքան Ադրբեջանն է իրավական խնդիր տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք խնդրի վրա նրանց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից:
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվել է դեռ 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Ըստ նրա՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է:
«Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա: Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ: Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»,- ասել է Միրզոյանը:
Հարցին, թե արդյոք Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը, Միրզոյանը բացասական պատասխան է տվել:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…