Մշակույթ

«Ամերիկացին» «Օսկար 2024»-ի հավակնորդների ցուցակում չի ընդգրկվել

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։

Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն» (American Fiction), «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), «Բարբի» (Barbie), «Լքվածները» (The Holdovers), «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon),«Մաեստրո» (Maestro), «Օպենհայմեր» (Oppenheimer), «Անցյալի կյանքեր» (Past Lives), «Խեղճուկրակները» (Poor Things), «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Բրեդլի Կուպերը («Մաեստրո», Maestro), Քոլման Դոմինգոն («Ռաստին», Rustin), Փոլ Ջիամատտին («Լքվածները», The Holdovers), Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer), Ջեֆրի Ռայթը («Ամերիկյան ֆիքշն», American Fiction):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Անետ Բենինգը («Նայեդ», Nyad), Լիլի Գլադստոնը («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Սանդրա Հյուլերը («Անկման անատոմիա», Anatomy of a Fall), Քերի Մալիգանը («Մաեստրո», Maestro), Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things):

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Ջոնաթան Գլեյզերը («Հետաքրքրության գոտի», The Zone of Interest), Յորգոս Լանտիմոսը («Խեղճուկրակները», Poor Things), Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), Մարտին Սկորսեզեն («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Ժուսթին Տրիեն («Անկման անատոմիա», Anatomy of a Fall):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընգրկվել: Այս անվանակարգում են Իտալիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկայացված ֆիլմերը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

4 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

4 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago