Լրահոս 24/7

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենի հութիներին

ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել Եմենի հութիներին՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել հութիների երկու հականավային հրթիռների, որոնք ուղղված էին դեպի Կարմիր ծովի հարավ և պատրաստ էին արձակման», – ասվում է X սոցիալական հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ:

Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ԱՄՆ զինվորականները համապատասխան հրթիռները հայտնաբերել են հութիների կողմից վերահսկվող տարածքում և որոշել, որ դրանք սպառնալիք են ներկայացնում առևտրային նավերի և ԱՄՆ-ի նավերի համար, որից հետո դրանք ոչնչացրել են «ինքնապաշտպանության նպատակով»:

Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։

Թիվ 1

Recent Posts

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

16 mins ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

41 mins ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

1 hour ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

2 hours ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

3 hours ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

3 hours ago