Լրահոս 24/7

ՀՀ-ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։

Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ։

Սա անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի աշխատուժն է։

«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով։

Ավելին, այս մարդկանցից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նաև հենց այդ պատճառով մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր»,- ասաց Անդրեասյանը։

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

14 mins ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

1 hour ago

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։…

2 hours ago

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

3 hours ago

Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին՝ հայտնել է…

3 hours ago