Լրահոս 24/7

Իրանի նախագահը մեկնել է Անկարա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի նախագահի հրավերով հունվարի 24-ին ուղևորվել է Անկարա, հաղորդել են իրանական IRNA գործակալությունից:

Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։

Այցի շրջանակներում Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռայիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստը։

Ռայիսին և Էրդողանը կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի գործարարների համատեղ հանդիպմանը։ Իրանի նախագահը կհանդիպի Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Այս այցը պետք է կայանար հունվարի 5-ին, բայց հետաձգվել էր Իրանի Քերման նահանգում իրականացված ահաբեկչության պատճառով։

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

8 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

26 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

47 minutes ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

1 hour ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

1 hour ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

2 hours ago