Լրահոս 24/7

Ֆերմերներն արգելափակել են բեռնատարների մուտքը դեպի Լա Մանշ

Դժգոհելով կառավարության քաղաքականությունից` ֆրանսիացի ֆերմերներն արգելափակել են բեռնատարների մուտքը դեպի Կալե նավահանգիստ, որտեղից իրականացվում է բեռների տեղափոխումը Լա Մանշով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆերմերները, սակայն, չեն խոչընդոտել զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների շարժը։ Արգելափակվել են նաև A16 մայրուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Եվրաթունել, Լա Մանշի տակով երթևեկությունը չի խաթարվել։

Ֆրանսիայում վերջին շաբաթների ընթացքում ֆերմերների բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Նրանք փակում են առանցքային մայրուղիները տրակտորներով, խոտի դեզերով ու գոմաղբի կույտերով։ Ֆերմերները աղբ են նետում նաև պրեֆեկտուրաների և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա։ Ֆերմերների առաջատար արհմիությունը հայտարարել է գործողությունների անժամկետ երկարաձգման մասին, որը մինչև շաբաթվա վերջ կընդգրկի երկրի 96 վարչատարածքային միավորներից 85-ը։

Ֆերմերները պահանջում են ճանաչել իրենց մասնագիտության կարևորությունը և դատապարտել կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը, որն, ըստ նրանց, ֆերմերներին դարձնում է անմրցունակ: Նրանք դեմ են գյուղմթերքների ներմուծմանը, ոռոգման համար ջրի օգտագործման սահմանափակումներին, դիզվառելիքի ինքնարժեքի բարձրացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությունը սահմանափակող միջոցառումներին և արտադրության աճող ֆինանսական բեռին։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago